Կարևոր իրադարձություններ

Ընդդիմադիր խմբակցությունները ԱԺ-ում նոր պատգամավորներ ունեն

15 Նոյեմբեր, 2022 10:36
Ընդդիմադիր խմբակցությունները ԱԺ-ում նոր պատգամավորներ ունեն

ԱԺ-ի ասյօրվա նիստին Ալեն Սիոնյանը հայտնել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած պատգամավորների մանդատները հաջորդ թեկնածուներին տրամադրելու մասին արձանագրությունները:

Մանդատները տրվում են «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Մարտուն Գրիգորյանին և «Հայաստան» դաշինքի հերթական հաջորդ թեկնածուներ Արգիշտի Գևորգյանին և Գառնիկ Դանիելյանին:

Ազգային ժողովի կազմը համալրած պատգամավորները խորհրդարանի ամբիոնից երդվեցին:

Մարտուն Գրիգորյանն ԱԺ-ում փոխարինում է Արթուր Վանեցյանին, իսկ Արգիշտի Գևորգյանն ու Գառնիկ Դանիելյանը՝ համապատասխանաբար Մխիթար Զաքարյանին ու Արթուր Ղազինյանին:

 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին