Կարևոր իրադարձություններ

Քննարկվել են հայ-վրացական հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր

14 Նոյեմբեր, 2022 22:31
Քննարկվել են հայ-վրացական հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր

Նոյեմբերի 14-ին Թբիլիսիում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և Վրաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիայի գլխավորությամբ կայացել են ՀՀ և Վրաստանի ԱԳ նախարարությունների հերթական քաղաքական խորհրդակցությունները։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից։

Երկու երկրների բարիդրացիական հարաբերությունների աճող դինամիկայի լույսի ներքո կողմերը քննարկել են բարձր մակարդակի շփումների և քաղաքական երկխոսության օրակարգը, ոլորտային, ինչպես նաև բազմակողմ և տարածաշրջանային անվտանգային հարցերի լայն շրջանակ։

Այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը հանդիպում է ունեցել նաև Վրաստանի վարչապետի աշխատակազմի Ծրագրավորման և կառավարական համադրությունների հարցերով վարչության պետ Վախթանգ Կատամաձեի հետ։

 

Լրահոս

Դիտել ավելին