Կարևոր իրադարձություններ

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը նոր հատուցումներ է տրամադրել

14 Նոյեմբեր, 2022 14:07
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը նոր հատուցումներ է տրամադրել

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը նոյեմբերի 10-14-ը նոր հատուցումներ է տրամադրել 55 զոհված, անհայտ բացակայող ճանաչված կամ զինհաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների դեպքերով, որոնցից  51-ը՝ սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հարձակման և դրանից հետո տեղի ունեցած զարգացումների արդյունքում։

Ընդհանուր առմամբ, սեպտեմբերի 13-ի դեպքերի հետևանքով ԶԱՀ-ը հատուցումներ է տրամադրել 144 դեպքերով։

Այսպիսով, նոյեմբերի 14-ի դրությամբ ԶԱՀ շահառուների ընդհանուր թիվը 5,012 է։

Հիմնադրամն այդ դեպքերի մասով կատարել է 68․2 միլիարդ ՀՀ դրամի հատուցում։

ԶԱՀ շահառուների ցանկին կարող եք ծանոթանալ կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին