Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը և վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը դեկտեմբերի 1-9-ը ներառյալ կգործուղվեն Ֆրանսիա (Ստրասբուրգ), որտեղ կկայանան Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման քարտուղարության պաշտոնատար անձանց հետ խորհրդակցություն մասնակցելու և քննարկումներ։ Որոշումը կայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Որոշման մեջ մասնավորապես ասվում է․
«Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին և վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանին 2022 թվականի դեկտեմբերի 1-9-ը ներառյալ գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ)` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման քարտուղարության պաշտոնատար անձանց հետ կայանալիք խորհրդակցությանը մասնակցելու և քննարկումներ ունենալու նպատակով»։