Կարևոր իրադարձություններ

Պատանի հայ և ֆրանսիացի երաժիշտները հյուրընկալվել են Վալանսի քաղաքապետարանում (լուսանկարներ)

11 Նոյեմբեր, 2022 17:55
Պատանի հայ և ֆրանսիացի երաժիշտները հյուրընկալվել են Վալանսի քաղաքապետարանում (լուսանկարներ)

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտացված դպրոցի աշակերտները Ֆրանսիայում մասնակցել են հայ-ֆրանսիական պատանեկան նվագախմբի համերգներին:

Ֆրանսիայի Նիս, Լիոն, Վալանս, Գրենոբլ, Ռոման քաղաքներում հայ-ֆրանսիական պատանեկան նվագախումբը հանդես է եկել համերգներով: Հայ մասնագետների մասնակցությամբ կազմակերպվել են նաև վարպետության դասեր:

Վալանս քաղաքի քաղաքապետի հրավերով պատանի հայ և ֆրանսիացի երաժիշտները հյուրընկալվել են քաղաքապետարանում, որտեղ ելույթ են ունեցել լարային քառյակի կազմով:

2014 թ. Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտացված դպրոցի և Ռոմանի կոնսերվատորիայի միջև ծավալված ակտիվ գործունեության և փոխհամագործակցության արդյունքում ստեղծվել է հայ-ֆրանսիական պատանեկան նվագախումբը։ 2014 թվականից ի վեր կազմակերպվում են փոխայցելություններ և համատեղ համերգներ Ֆրանսիայի և Հայաստանի տարբեր քաղաքներում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին