Կարևոր իրադարձություններ

Վրաստանի վարչապետն ու ՀՀ դեսպանը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության հաստատման անհրաժեշտությունը

10 Նոյեմբեր, 2022 16:15
Վրաստանի վարչապետն ու ՀՀ դեսպանը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության հաստատման անհրաժեշտությունը

Նոյեմբերի 10-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունեց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Վերջինս շնորհավորեց ՀՀ դեսպանին՝ պաշտոնի ստանձնման կապակցությամբ և մաղթեց արդյունավետ աշխատանք Վրաստանում։

Կողմերը մտքեր փոխանակեցին Հայաստանի և Վրաստանի միջև ավանդական բարեկամական հարաբերությունների և բազմաոլորտ համագործակցության վերաբերյալ։

Անդրադարձ կատարվեց տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի, ընդգծվեց Հարավային Կովկասում տևական խաղաղության և կայունության հաստատման անհրաժեշտությունը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին