Կարևոր իրադարձություններ

Սյունիքում մեքենաներ են բախվել. 7 վիրավորներից 5-ը ուսուցիչներ են

09 Նոյեմբեր, 2022 12:59
 Սյունիքում մեքենաներ են բախվել. 7 վիրավորներից 5-ը ուսուցիչներ են

Այսօր՝ նոյեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 08։50-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 196 կմ հատվածում՝ Անգեղակոթ գյուղի վարչական տարածքում, բախվել են ՎԱԶ 2103 և ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիանի զինվորական հոսպիտալ։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սիսիանի թիվ 57 հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջ փրկարարները։

Վիրավորներին քաղաքացիների հետ ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարները։

Վթարի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորների մեջ են Սյունիքի մարզի Սպանդարյան գյուղի հիմնական դպրոցի ռազմագիտության ուսուցիչն ու մի քանի ուսուցչուհիներ։

 

Լրահոս

Դիտել ավելին