Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ն չի ցանկանում համաձայնագիր պարտադրել Հայաստանին և Ադրբեջանին. Փրայս

09 Նոյեմբեր, 2022 11:16
ԱՄՆ-ն չի ցանկանում համաձայնագիր պարտադրել Հայաստանին և Ադրբեջանին. Փրայս

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները համատեղ հայտարարություն են ընդունել, ինչը, բավական դրական ազդակ է: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը՝ անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի վերջին հանդիպմանը:

«Հանդիպման ժամանակ արտգործնախարարները պայմանավորվել են արագացնել բանակցությունները և առաջիկա շաբաթներին կազմակերպել ևս մեկ հանդիպում։ Նրանք իրենց երախտագիտությունն են հայտնել պետքարտուղար Բլինքենին, ամերիկյան կողմին՝ երեկվա քննարկումները կազմակերպելու համար», - նշել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը:

Դիվանագետի պոսքով՝ ԱՄՆ-ն այս գործում միջնորդի դեր ունի, սակայն չի կարող կողմերին ոչինչ պարտադրել:

«Միացյալ Նահանգները չի փորձում, չի ցանկանում և նույնիսկ չի էլ կարող համաձայնագիր պարտադրել երկու կողմերին: Մենք պարզապես տրամադրում ենք վայր և ստեղծում հնարավորություն, որպեսզի երկու կողմերը հանդիպեն, հասկանան իրենց տարաձայնությունները, որոնք բավական շատ են, և փորձեն հարթել դրանք», - նշել է Փրայսը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին