Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    396
    406

  • EUR

    409,5
    427,5

  • RUB

    6,05
    6,55

Կարևոր իրադարձություններ

Լիահույս եմ, որ այս լաբորատորիաներում նոր մտքեր, նոր գաղափարներ կգեներացվեն. ԲՏԱ նախարար

08 Նոյեմբեր, 2022 19:00
Լիահույս եմ, որ այս լաբորատորիաներում նոր մտքեր, նոր գաղափարներ կգեներացվեն. ԲՏԱ նախարար

Ռոբերտ Խաչատրյանը ներկա է գտնվել «Ինոտեխ» գիտահետազոտական լաբորատորիաների բացմանը:

Հայաստանի եվրոպական համալսարանում (ՀԵՀ) նոյեմբերի 8-ին տեղի է ունեցել «Ինոտեխ» գիտահետազոտական լաբորատորիաների բացման արարողությունը, որին մասնակցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը:

Նախարարը շնորհավորել է համալսարանի անձնակազմին և հյուրերին՝ լաբորատորիաների բացման կապակցությամբ, կարևորել նմանօրինակ գիտահետազոտական կենտրոնների ստեղծումն ու դրանց կիրառական գործառույթը մեր երկրի տեխնոլոգիական առաջընթացի և զարգացման գործում:

«Գործնական լաբորատոր պարապմունքներն այսօր էական նշանակություն ունեն աշխատաշուկայի ներկա պահանջները բավարարելու և արդյունաբերության մեջ առկա խնդիրներին լուծումներ տալու առումով: Վստահ եմ, որ «Ինոտեխ» գիտահետազոտական լաբորատորիաները կնպաստեն, որպեսզի տեսական գիտելիքները համադրվեն պրակտիկ, կիրառական փորձառության հետ: Լիահույս եմ, որ այս լաբորատորիաներում նոր մտքեր, նոր գաղափարներ կգեներացվեն, որոնք էական դերակատարություն կունենան մեր երկրի տեխնոլոգիական առաջընթացի գործում»,- ասել է Ռոբերտ Խաչատրյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին