Կարևոր իրադարձություններ

Քաղաքապետի թեկնածուն պարոն Ավինյանն է լինելու. Հրաչյա Սարգսյան

07 Նոյեմբեր, 2022 12:24
Քաղաքապետի թեկնածուն պարոն Ավինյանն է լինելու. Հրաչյա Սարգսյան

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է պաշտոնին հրաժեշտ տալուց հետո քաղաքապետարանում աշխատելու հարցին։

«Չեմ կարծում»,- ասել է նա՝ հավելելով, որ դեռ չի որոշել՝ ինչով է զբաղվելու հետագայում: 

Հրաչյա Սարգսյանը նշել է, որ քաղաքապետի թեկնածուն Տիգրան Ավինյանն է լինելու: 

«Այդ որոշմամբ շարժվում ենք առաջ, ոչ մի խնդիր չկա, նույնիսկ ես ասում էի՝ իմ պաշտոնավարման ընթացքում կան ծրագրեր, որոնք ես ցանկանում եմ, որպեսզի շարունակեմ, դրանք որպես այդպիսին չկանգնեն: Ծրագրերն իրականացնում եմ, կարծում եմ, որ ցանկացած դեպքում էստաֆետը միշտ պետք է փոխանցվի այլ անձի»,- ասել է Սարգսյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին