Կարևոր իրադարձություններ

Պլանավորվում է Իրանում բացել ՀՀ գլխավոր հյուպատոսություն. ԱԳ նախարար

03 Նոյեմբեր, 2022 16:02
Պլանավորվում է Իրանում բացել ՀՀ գլխավոր հյուպատոսություն. ԱԳ նախարար

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2023 թ պետբյուջեի նախագծի քննարկմանը հայտնեց, որ Հայաստանը 2023 թվականին դիվանագիտական ներկայացուցչություններ՝ դեսպանատուն, հյուպատոսություն, դիվանագիտական գրասենյակներ կբացի մի շարք երկրներում: 

«2023-ին նախատեսում ենք մի շարք երկրներում դիվանագիտական ներկայացուցչություններ և գրասենյակներ բացել: Այս պահին պլանավորում ենք բացել դեսպանություն Ուրուգվայում և գլխավոր հյուպատոսություն՝ Իրանի Իսլամական Հանրապետության Թավրիզ քաղաքում»,-ասաց Միրզոյանը:

Վերջերս Իրանը Կապանում բացեց գլխավոր հյուպատոսություն, և վաղուց արդեն կար ձեռք բերված պայմանավորվածություն, որ Հայաստանն էլ Թավրիզում կբացի հյուպատոսություն:

 

Լրահոս

Դիտել ավելին