Կարևոր իրադարձություններ

Կնորոգվեն Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցին և Հաղպատ վանական համալիրը

03 Նոյեմբեր, 2022 14:00
Կնորոգվեն Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցին և Հաղպատ վանական համալիրը

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ասել է, որ Կառավարությունը միջոցներ կհատկացնի Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցու և Հաղպատ վանական համալիրի նորոգման նպատակով:

«Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցու պատերից մեկը գտնվում է վթարային վիճակում և վերականգնման կարիք ունի: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից պատրաստվել է եկեղեցու պատի նորոգման և ամրակայման նախագիծը, ներկայացվել նախարարություն: Աշխատանքների համար պահանջվող ընդհանուր նախահաշվային արժեքը կազմում է 8 միլիոն 285 հազար դրամ:

Նախարարության կողմից հայտարարվել է մրցույթ, կնքվել են կապալի և տեխնիկական հսկողության համապատասխան պայմանագրեր: Գումարը հատկացնելուց հետո կսկսվեն աշխատանքները»,- ասել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

Նախագծով նախատեսվում է 2 միլիոն 771 հազար դրամ էլ հատկացնել Հաղպատ վանական համալիրի արևմտյան պարսպապատի և աշտարակների վերանորոգման համար անհրաժեշտ գիտանախագծային փաստաթղթերի մշակման և փորձաքննության համար:

 

 

Լրահոս

Դիտել ավելին