Կարևոր իրադարձություններ

ՀՀ-ն մշտապես առաջնահերթ է համարում ՄԱԿ-ի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» բանաձևի իրականացումը. ԱԳ փոխնախարար

03 Նոյեմբեր, 2022 13:14
ՀՀ-ն մշտապես առաջնահերթ է համարում ՄԱԿ-ի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» բանաձևի իրականացումը. ԱԳ փոխնախարար

Նոյեմբերի 2-ին ՀՀ ԱԳՆ և Հայաստանում ՄԱԿ գրասենյակը համատեղ կազմակերպել են ՄԱԿ Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» թիվ 1325 բանաձևի՝ Հայաստանի 2022-2024 թվականների գործողությունների ազգային երկրորդ ծրագրի շնորհանդեսը։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից։

Հանդիպման սկզբում մասնակիցներին է փոխանցվել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ուղերձը:

Բացման խոսքով հանդես են եկել ՄԱԿ-ի մշտական համակարգող Լիլա Փիթրս Յահիան, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը: Հայաստանում ԵՄ գրասենյակի անունից ելույթ է ունեցել նաև Ֆրանկ Հեսսը։

Բանաձևի շրջանակում տարվող աշխատանքների, նպատակների ու կարևորության վերաբերյալ ելույթներով միջոցառմանը հանդես են եկել ՄԱԿ Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» 1325 բանաձևի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի անդամներն ու ՏԻՄ ներկայացուցիչները:

Ի թիվս այլ հարցերի, զեկուցողներն անդրադարձել են ադրբեջանական ագրեսիաների հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների հասցեագրմանը և կանանց վրա դրանց ազդեցությանն առնչվող հարցերի։

Միջոցառումն ամփոփել է ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը՝ ընդգծելով, որ Հայաստանը մշտապես առաջնահերթ է համարում ՄԱԿ ԱԽ 1325 բանաձևի իրականացումն ու դրա դրույթների տեղայնացումը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին