Կարևոր իրադարձություններ

Հայաստանը ԵԱՏՄ-ի մաքսատուրքերի առումով արդեն գտնվում է դոնորի կարգավիճակում. էկոնոմիկայի նախարար

03 Նոյեմբեր, 2022 12:15
Հայաստանը ԵԱՏՄ-ի մաքսատուրքերի առումով արդեն գտնվում է դոնորի կարգավիճակում. էկոնոմիկայի նախարար

«Հայաստանն անցյալ տարվա կեսերից ԵԱՏՄ բյուջե վճարած և ստացած մաքսատուրքերի առումով արդեն գտնվում է դոնորի կարգավիճակում: Այսինքն՝ մենք ավելի շատ տալիս ենք, քան՝ ստանում: Քննարկումներ են գնում, ԵԱՏՄ նիստի ընթացքում վարչապետն էլ նշեց, որ կարիք կլինի մոտ ապագայում վերանայել ԵԱՏՄ բյուջեի բաշխումը: Ըստ էության, մենք, լինելով ավելի փոքր երկիր, արդեն հանդիսանում ենք բավականին խոշոր դոնոր և կարիք կա, որ մի քիչ ավելի արդար բաշխվածքի ճանապարհով գնանք»,-այս մասին այսօր հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նախարարի խոսքով ՀՀ-ն վերջին շրջանում ավական ակտիվացրել է սեփական ծրագրերը ԵԱՏՄ-ում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին