Կարևոր իրադարձություններ

Վահե Շահվերդյանի մահն անդառնալի կորուստ է հայ թատրոնի և արվեստի համար. Նիկոլ Փաշինյան

03 Նոյեմբեր, 2022 11:05
Վահե Շահվերդյանի մահն անդառնալի կորուստ է հայ թատրոնի և արվեստի համար. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Վահե Շահվերդյանի մահվան կապակցությամբ.

«ՀՀ ժողովրդական արտիստ, Վանաձորի թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանի մահն անդառնալի կորուստ է հայ թատրոնի և արվեստի համար:

Պարոն Շահվերդյանի ներդրումը Մայր թատրոնի և Վանաձորի թատրոնի շարունակական զարգացման գործում անգնահատելի է: Նա Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի ղեկը ստանձնեց ծանր ժամանակաշրջանում և չնայած դժվարություններին՝ Մայր թատրոնը մեծ պատվով շարունակեց իր առաքելությունը, հանդիսատեսին մատուցելով բարձրակարգ ներկայացումներ՝ Վահե Շահվերդյանի բեմադրական յուրօրինակ ձեռագրով:

Վանաձորի թատրոնը ևս նրա գլխավորությամբ ապրում էր մշակութային հարուստ կյանքով՝ ներկայացնելով հետաքրքիր խաղացանկ:

Պարոն Շահվերդյանը հայ թատրոնի նվիրյալներից էր, ով իր գիտելիքներն է կիսել սերունդների հետ և իր լուսավոր հետքը հավերժ թողել մեր մշակութային կյանքում:

Կիսում եմ անվանի արվեստագետի ընտանիքի, թատերարվեստի ներկայացուցիչների, գործընկերների և նրա երկրպագուների վիշտն այս մեծ կորստի պահին»:

 

Լրահոս

Դիտել ավելին