Կարևոր իրադարձություններ

Դումանյանը և Փայլանն անդրադարձել են Թուրքիայի քաղաքացի հայերի կրթության խնդիրներին (լուսանկարներ)

02 Նոյեմբեր, 2022 12:23
 Դումանյանը և Փայլանն անդրադարձել են Թուրքիայի քաղաքացի հայերի կրթության խնդիրներին (լուսանկարներ)

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանին:Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ի մամուլի ծառայությունից։

Վահրամ Դումանյանը ողջունել է հայազգի պատգամավորի այցը Հայաստան, ինչպես նաև շնորհակալություն հայտնել նախարարությունում հյուրընկալվելու, Թուրքիայում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության խնդիրները հետևողականորեն բարձրաձայնելու համար։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Թուրքիայի քաղաքացի հայերի կրթության ոլորտին առնչվող խնդիրներին, հայկական մշակութային ժառանգության պահպանության ու վերականգնման հարցերին։

Կարո Փայլանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել, որ հնարավորությունների սահմանում պատրաստ է իր նպաստն ունենալ բարձրաձայնված խնդիրների լուծման գործում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին