Կարևոր իրադարձություններ

Մենք միշտ բարձր ենք գնահատել մեր համագործակցությունը. ՀՀ նախագահը՝ Թիերի Ռիբոյին (տեսանյութ)

01 Նոյեմբեր, 2022 18:45
Մենք միշտ բարձր ենք գնահատել մեր համագործակցությունը. ՀՀ նախագահը՝ Թիերի Ռիբոյին (տեսանյութ)

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավար Թիերի Ռիբոյի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

«Մենք միշտ բարձր ենք գնահատել մեր համագործակցությունը: Հիմա առավել ևս բարձր ենք գնահատում, հաշվի առնելով, որ դուք ներկայացված եք և՛ Երևանում, և՛ Ստեփանակերտում»,- ողջունելով հյուրերին ասել է նախագահ Խաչատուրյանը:

Նախագահը բարձր է գնահատել ԿԽՄԿ ջանքերն ուղղված Ադրբեջանում մինչ օրս պահվող անձանց և նրանց հարազատների միջև կապի հաստատմանը, ինչպես նաև նրանց ընդհանուր առողջական վիճակի մասին տեղեկություններ ստանալուն:

Թիերի Ռիբոն շնորհակալություն է հայտնել նախագահին ընդունելության համար և ողջունել պետական մարմինների ներկայացուցիչների կողմից Կարմիր խաչի գործունեությանը ցուցաբերվող աջակցությունն ու պատրաստակամությունը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել 44-օրյա պատերազմում և դրանից հետո տեղի ունեցած ադրբեջանական ագրեսիայի հետևանքներով ադրբեջանական կողմում անազատության մեջ պահվող անձանց ու անհետ կորածների խնդրին:

Երկուստեք ընդգծվել է, որ հումանիտար բնույթի հարցերը չպետք քաղաքական շահարկումների առարկա դառնան:

 

Լրահոս

Դիտել ավելին