Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    396
    406

  • EUR

    409,5
    427,5

  • RUB

    6,05
    6,55

Կարևոր իրադարձություններ

Մյուս տարվանից բոլոր ՀԴՄ-ները POS տերմինալի ֆունկցիա կունենան. ՊԵԿ նախագահ

01 Նոյեմբեր, 2022 16:18
Մյուս տարվանից բոլոր ՀԴՄ-ները POS տերմինալի ֆունկցիա կունենան. ՊԵԿ նախագահ

ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Բաբկեն Թունյանը հետաքրքրվել է ՀԴՄ սարքերով անկանխիկ վճարումների համակարգով և անկանխիկ վճարումների օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հարկային մուտքերի ու ստվերի վրա ունեցած ազդեցությամբ:

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը տեղեկացրել է, որ շուրջ 60 000 ՀԴՄ-ից մոտ 22 000-ն է ակտիվացված, բայց շուրջ 30 000-ից ավելի սուբյեկտ արդեն դիմել է: Դիմումների հոսքերը շատ են, չեն հասցնում սպասարկել: Նշվել է, որ ԿԲ-ն որոշակի բարելավում էր արել. օրական 1000 ՀԴՄ պետք է ակտիվացվի:

«Մենք հաջորդ տարվա համար գնահատել ենք այն կանխավարկածով, որ, ընդհանուր առմամբ, բոլոր ՀԴՄ-ները POS տերմինալի ֆունկցիա կունենան: Ոչ միայն անկանխիկ, այլ նաև մի շարք այլ վարչարարական միջոցառումների հետ համատեղ գնահատել ենք, որ 20 մլրդից ավելի կարող է ազդեցություն ունենալ: Բայց, միանշանակ, դրական ազդեցություն է ունենալու: Սպասենք բոլորն ակտիվացնեն և դիտարկումներն անենք»,-ասել է ՊԵԿ նախագահը:

 

Լրահոս

Դիտել ավելին