Կարևոր իրադարձություններ

ՊՆ-ում քննարկվել են թիկունքային ապահովման հետ կապված մի շարք հարցեր

01 Նոյեմբեր, 2022 13:21
Հեղինակ՝ Սուրեն Պապիկյան
ՊՆ-ում քննարկվել են թիկունքային ապահովման հետ կապված մի շարք հարցեր
Նոյեմբերի 1-ին պաշտպանության նախարարությունում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել է ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը, բանակային զորամիավորումների հրամանատարական կազմը: Այս մասին այտնում է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
 
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են զինված ուժերում իրականացվող աշխատանքների, մասնավորապես՝ ձմեռային փուլի նախապատրատական միջոցառումների, ինժեներական և թիկունքային ապահովման հետ կապված մի շարք հարցեր:
 
Զեկուցվել են հոկտեմբերի 14-ին անցկացված աշխատանքային խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքը:
 
Բարձրացված խնդիրների առնչությամբ համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ են տրվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին