Կարևոր իրադարձություններ

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը կաշխատի նաև նոյեմբերի 1-ին՝ կիրակի՝ ուղևորության պահանջարկի համար

20 Հոկտեմբեր, 2015 10:16
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը կաշխատի նաև նոյեմբերի 1-ին՝ կիրակի՝ ուղևորության պահանջարկի համար

ՀՀ քաղաքացիների՝ Միացյալ Նահանգներ ձմեռային ուղևորության բարձր պահանջարկը բավարարելու համար ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը նոյեմբերի 1-ը (կիրակի) սահմանում է աշխատանքային օր` հարցազրույցներ անցկացնելու նպատակով. տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հասարակայնության հետ կապերի բաժինը։ Բիզնես, տուրիստական և ուսանողական վիզաների դիմումատուները կարող են օգտվել այս հնարավորությունից՝ տվյալ օրվա համար ձեռք բերելով հարցազրույցի պայմանավորվածություն կամ փոխելով նշանակված հարցազրույցի օրը՝ այցելելով http://armenia.usembassy.gov/visas.html

 

Լրահոս

Դիտել ավելին