Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, 2022 թվականի ընթացքում Վրաստանից արտահանվել է 590 մլն դոլարի՝ 58 հազար ավտոմեքենա. նախորդ տարվա համեմատ ավտոմեքենաների արտահանման ծավալն աճել է 75 տոկոսով։
Վիճակագրության համաձայն, մեկ արտահանվող ավտոմեքենայի միջին գինը կազմել է 10 հազար դոլար։ Այս մասին հայտնում են Aliq.ge կայքից:
Geostat-ի փոխանցմամբ, ամենաշատը 22 հազար ավտոմեքենա է արտահանվել Ադրբեջան: Հունվար-սեպտեմբեր ամիսներին ամենաշատ մեքենաներ են արտահանվել հետևյալ երկրներ.
Հատկանշական է, որ ըստ Geostat-ի՝ Արաբական Միացյալ Էմիրություններում արտահանվող ավտոմեքենայի միջին գինը 71 հազար դոլար է։ Ամենացածր միջին գինն ունեցել են Ղրղզստան վերաարտահանվող մեքենաները՝ 5 900 դոլար։