Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    394
    404

  • EUR

    402,5
    420,5

  • RUB

    6,21
    6,71

Կարևոր իրադարձություններ

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է ՔՏՀԱ տեսչական մարմնի նորանշանակ ղեկավարին

06 Հոկտեմբեր, 2022 16:00
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է ՔՏՀԱ տեսչական մարմնի նորանշանակ ղեկավարին

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Գարեգին Խաչատրյանին:

Արայիկ Հարությունյանը նախ շնորհակալություն է հայտնել նախկին ղեկավար Գեղամ Շախբազյանին՝ համատեղ աշխատանքի և տեսչական մարմնի ինստիտուցիոնալ կայացման փուլում ունեցած ներդրման համար: 

Պարոն Հարությունյանը շնորհավորել է Գարեգին Խաչատրյանին նշանակման կապակցությամբ և վստահություն հայտնել, որ նրա գլխավորությամբ տեսչական մարմինը բոլոր ուղղություններով հաջողություններ կարձանագրի:

«Վերջին ամիսների մի շարք իրադարձություններ ստիպեցին մեզ, որպեսզի նոր ազդակ հաղորդենք տեսչական մարմնի գործունեությանը եւ գնանք այս փոփոխություններին», - նշել է Վարչապետի աշխատակազմի ղեկավարը:

Արայիկ Հարությունյանը հավելել է, որ տեսչական մարմինների հետ աշխատանքն այսուհետ կլինի ավելի սերտ և անմիջական՝ խնդիրներին առավել արդյունավետ արձագանքելու և լուծելու համար: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին