Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    396
    406

  • EUR

    407,5
    425,5

  • RUB

    5,95
    6,45

Կարևոր իրադարձություններ

Չարենցավանի նորընտիր քաղաքապետը կադրային փոփոխություններ է նախատեսել. «Հրապարակ»

06 Հոկտեմբեր, 2022 08:47
Չարենցավանի նորընտիր քաղաքապետը կադրային փոփոխություններ է նախատեսել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Չարենցավան խոշորացված համայնքում սեպտեմբերի 25-ի ընտրության արդյունքներով դարձյալ քաղաքապետ ընտրվեց «Միասնական համայնք» դաշինքի ցուցակը գլխավորած Հակոբ Շահգալդյանը, ով արդեն 4-րդ անգամ է ստանձնում այս պաշտոնը։ Նոյեմբերի 10-ին կկայանա նորընտիր ավագանու առաջին նիստն ու օրենքի ուժով քաղաքապետ ընտրված Հակոբ Շահգալդյանի երդմնակալության արարողությունը։

Մինչ այդ, սակայն, Շահգալդյանը նախատեսել է կադրային փոփոխություններ իրականացնել քաղաքապետարանում։ Նա մեզ փոխանցեց, որ կփոխվի տեղակալը՝ փոխքաղաքապետ Հարություն Ղազանչյանը, ով ՔՊ-ից է: Նրա փոխարեն կնշանակվի իր գլխավորած «Միասնական համայնք» դաշինքի ցուցակով ավագանու անդամ դարձած Սեւակ Վարդանյանը։ Վերջինս դաշինքի մաս կազմող ՀԺԱՄ կուսակցության անդամ է, գործարար։ Վարդանյանի հետ դաշինքի ցուցակում էր նաեւ նրա հայրը՝ Նորայր Վարդանյանը՝ ցուցակի երկրորդ համարն էր։

Նշենք, որ ՏԻՄ-երի մասին նոր օրենքով՝ համայնքներում քաղաքապետը պետք է ունենա  2 տեղակալ, ուստի եւս մեկ տեղակալ պետք է նշանակի Հակոբ Շահգալդյանը։ Երկրորդ տեղակալի մասով, սակայն, դեռ հստակ որոշում չի կայացվել»։

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին