Կարևոր իրադարձություններ

Գորիսում արոտավայր է հրդեհվել

05 Հոկտեմբեր, 2022 16:41
 Գորիսում արոտավայր է հրդեհվել

Հոկտեմբերի 5-ին, ժամը 12։57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Ավանգարդ» անասնագոմերի մոտակայքում այրվում է արոտավայր:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։13-ին։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին