Կարևոր իրադարձություններ

«Գլենդել Հիլզի» ղեկավարությունը հրաժարվում է պարզաբանումներ տալ. «Իրավունք»

20 Հոկտեմբեր, 2015 09:42
«Գլենդել Հիլզի» ղեկավարությունը հրաժարվում է պարզաբանումներ տալ. «Իրավունք»

Մեր նախորդ համարում անդրադարձել էինք խմբագրություն դիմած Կապան քաղաքի բնակչուհի,   զինվորի մայր  Սուսաննա Խաչատրյանի   դժգոհություններին։  Տիկին Սուսաննան վրդովել էր. «Գլենդել Հիլզի» ղեկավարության   անպատասխանատու գործողությունների   պատճառով ես զրկվել եմ սեփական   բնակարան     ստանալուց (որի արժեքի կեսից ավելին արդեն մուծված է) և արդեն երեք տարի է՝ ապրում եմ վարձով։ Իսկ «Գլենդել Հիլզի» սեփականատերերն իմ ու իմ նմանների վճարած գումարների հաշվին օր օրի հարստանում են, իսկ մեզ՝ քաղաքացիներիս, վարպետորեն յոթ տարի էսօր-էգուց անելով՝ խաբում են»։ Մեր այդ հրապարակման մեջ նշել էինք նաև, որ պարզաբանումներ ենք խնդրել «Գլենդել Հիլզի» ղեկավարությունից։ Ընկերության մամլո խոսնակ Արմինե Ուդումյանը խնդրել էր հարցը գրավոր ուղարկել, և երբ երեկ փորձեցինք հետաքրքրվել մեր հարցի ճակատագրով, ստացանք հետևյալ պատասխանը. - Մենք որոշել ենք որևէ կերպ չմեկնաբանել, չանդրադառնալ Ձեր հարցերին– Կարող եք այդպես էլ գրել, որ «Գլենդել Հիլզի» ղեկավարությունը նպատակահարմար չի գտնում պատասխանել այդ հարցին:


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին