Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    394
    404

  • EUR

    400,5
    418,5

  • RUB

    6,21
    6,71

Կարևոր իրադարձություններ

Փոխվարչապետը կարևորել է երկրում բարեփոխումների իրականացման գործում ԱՄՀ ներդրումը

03 Հոկտեմբեր, 2022 18:32
Փոխվարչապետը կարևորել է երկրում բարեփոխումների իրականացման գործում ԱՄՀ ներդրումը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյան ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Մեհդի Ռաիսսին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Զրուցակիցները քննարկել են մակրոտնտեսական վերջին զարգացումներին, բարեփոխումների առաջնահերթություններին, այդ թվում՝ հարկային համակարգի բարեփոխումներին առնչվող մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցին:

Փոխվարչապետը կարևորել է երկրում բարեփոխումների իրականացման գործում ԱՄՀ ներդրումը և Կառավարության անունից պատրաստակամություն հայտնել խորացնելու և ընդլայնելու ձևավորված կառուցողական և արդյունավետ համագործակցությունը: 

 

Լրահոս

Դիտել ավելին