Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    394
    404

  • EUR

    404
    422

  • RUB

    6,21
    6,71

Կարևոր իրադարձություններ

Պիլոտային ծրագրում հաղթողը չի կարողանում ստանալ իր գումարը. «Փաստ»

01 Հոկտեմբեր, 2022 09:30
Պիլոտային ծրագրում հաղթողը չի կարողանում ստանալ իր գումարը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

««Մոսինյան» ընկերությունը հիմնադրվել է 2020 թ.-ին և գործում է Լոռու մարզում, զբաղվում սուրճի և թեյի արտադրությամբ ու փաթեթավորմամբ: Ընկերության հիմնադրի հետ զրուցելու առիթն արտադրության մասին պատմելը չէր: Այս տարի Արեն Մոսինյանը մասնակցել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործարկած պիլոտային ծրագրին:

«Մասնակցեցի դասընթացների, որոնցում ընդգրկված էր մոտ 8000 հոգի: Հինգ մարզից պետք է հաղթեր 300 հոգի: Նրանցից մեկը ես եմ, մոտ մեկ ամիս է` հաղթել եմ: Նախապես տեղեկացրել եմ, որ ԴԱՀԿ-ում պարտավորություններ ունեմ, ասել եմ, որ իմ բիզնեսը գրանցված է կնոջս եղբոր անունով, բայց բոլոր իրավունքներով և լիազորագրով տրված է մեզ: Լիազորագրի պայմաններում ցանկացած փոխանցում մեր անձնական հաշվեհամարի վրա կարողանում ենք ստանալ առանց ԴԱՀԿ-ի հետ որևէ խնդրի:
 
Հիմա այս ծրագրի շրջանակներում մեզ` որպես հաղթողի, պետք է 1 մլն 600 հազար դրամ գումար փոխանցվի: Սակայն Կենտրոնական բանկն ասում է, որ պետք է պարտադիր հաշվեհամարը լինի այն անձնավորության կամ նրա ընտանիքի անդամներից մեկի անունով, ով շահել է բիզնես ծրագիրը: Ե՛վ ես, և՛ կինս մի քանի տարի է` ԴԱՀԿ-ում պարտավորություններ ունենք, մոտ մեկ միլիոն դրամի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Արենը:

Ընդգծում է, որ իրավաբանորեն չի կարողանում որևէ լուծում գտնել: «Զրոյականի թուղթ են ուզում ԴԱՀԿ-ից: Խնդիր չեմ տեսնում` թող հաշվեհամարին չփոխանցեն գումարը, այլ ուղղակի իմ անվամբ: Փաստաթղթերը ներկայացնեմ Սոցիալական ծառայություն, եթե դրանից հետո իմ նպաստը պետք է կտրեն, ոչինչ: 63 հազար դրամ նպաստը կտրեք, թողեք իմ բիզնեսն անեմ, եթե այս խառնաշփոթի պատճառը դա է»,-նշում է մեր զրուցակիցը:

Արենը, վստահ լինելով, որ 90 և ավելի տոկոս հավանականություն կա, որ շահելու է այդ մրցույթում, հաստոց և մեքենա է ձեռք բերել` հստակ պայմանավորվածությամբ գումարն ավելի ուշ վճարելու: «Հիմա շահել եմ, բայց պայմանագիրը չեն տրամադրում` պատճառաբանելով իմ նշած խնդիրը: Զրոյականի թուղթ բերեք, որպեսզի տրամադրենք պայմանագիրը և փոխանցենք գումարը: Հիմա գումարն օդում կախված է:

Ցանկանում եմ բիզնեսս ընդլայնել, դրա համար մասնակցել եմ այդ դասընթացներին: Ստացել եմ գիտելիք, բավականին մեծ ռեսուրսներ եմ ներդրել այդ ծրագրի մեջ, ուսուցիչները ջանքեր են գործադրել, իրենց ներդրումն ունեն մեր հաղթանակի մեջ: Ես էլ շահել եմ գումարը, բայց հիմա չեմ կարողանում այն ստանալ»,հավելում է ընկերության հիմնադիրը»:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին