Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    395
    405

  • EUR

    406,5
    424,5

  • RUB

    5,95
    6,45

Կարևոր իրադարձություններ

Նոր աջակցող սարքի միջոցով զինծառայողները վերականգնողական ծառայություններ կստանան

30 Սեպտեմբեր, 2022 13:39
Նոր աջակցող սարքի միջոցով զինծառայողները վերականգնողական ծառայություններ կստանան

2020թ․ պատերազմի ընթացքում վնասվածք ստացած և ծանր հենաշարժողական խնդիրներ ունեցող զինծառայողներն արդեն իսկ հնարավորություն ունեն վերականգնողական ծառայություններ ստանալ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ձեռք բերված էկզոսկելետոն աջակցող սարքի միջոցով․ դրա գործնական հնարավորություններին ծանոթանալու նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն։

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի և կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ՝ նախարարը շրջել է վերականգնողական կենտրոնում, զրուցել քաղաքացիների հետ նրանց մատուցվող ծառայությունների արդյունավետության մասին։

Ներկաները հետևել են էկզոսկելետոնի գործնական կիրառմանը, կենտրոնի մասնագիտական թիմի հետ քննարկել սարքի օգտագործման մատչելությանն ու ֆունկցիոնալությանն առնչվող մի շարք մանրամասներ։

Այցի շրջանակում Նարեկ Մկրտչյանը եղել է նաև «Զինվորի տանը» վերջերս բացված վիրաբուժական բաժանմունքում, ծանոթացել ստեղծված պայմաններին և առկա հնարավորություններին։

Հիշեցնենք, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից հայտարարվել է մրցույթ, որի արդյունքում սարքը տրամադրվել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին՝ հաշվի առնելով համապատասխան գիտելիքն ու փորձառությունը, ինչպես նաև նոր տեխնոլոգիաների հետ աշխատելու հմտությունները։ Կենտրոնի մասնագիտական թիմին էկզոսկելետոնի տեխնիկական հնարավորություններին ծանոթացրել են իտալացի մասնագետները․ իրականացված աշխատանքների շրջանակում՝ կազմակերպվել են վերապատրաստումներ՝ սարքի բոլոր հնարավորությունները լիարժեք օգտագործելու նպատակով։

 

Լրահոս

Դիտել ավելին