Կարևոր իրադարձություններ

Քննարկվում է Հայաստանում և Ադրբեջանում ՀԱՊԿ դիտորդներին օգտագործելու հնարավորությունը. Լավրով

30 Սեպտեմբեր, 2022 11:49
Քննարկվում է Հայաստանում և Ադրբեջանում ՀԱՊԿ դիտորդներին օգտագործելու հնարավորությունը. Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ քննարկվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) դիտորդներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար օգտագործելու հնարավորությունը։ Այս մասին Լավրովն ասել է այսօր՝ սեպտեմբերի 30-ին, ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների հետախուզական գործունեության 18-րդ հանդիպմանը։

Նրա խոսքով՝ ՀԱՊԿ դիտորդների օգտագործման հնարավորությունը՝ նպաստավոր պայմաններ ստեղծելու համար Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև պայմանավորվածությունների կատարման համար, մասնավորապես՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և, ընդհանրապես, կարգավորման վերաբերյալ։ Քննարկվում են Բաքվի և Երևանի հարաբերությունները, այդ թվում՝ համապատասխան համաձայնագրի ստորագրումը։

 «Կարծում եմ, որ ԱՊՀ-ի աջակցությունը նույնպես պահանջված կլինի»,- հավելել է Լավրովը։

 

Լրահոս

Դիտել ավելին