Կարևոր իրադարձություններ

Հրդեհ՝ Թթուջուր գյուղին հարակից սարերում

28 Սեպտեմբեր, 2022 23:15
Հրդեհ՝ Թթուջուր գյուղին հարակից սարերում

Սեպտեմբերի 28-ին, ժամը 18:38-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թթուջուր գյուղին հարակից սարերում այրվում է խոտածածկույթ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ի լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:14-ին, մարվել՝ 20:30-ին: Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ:

 

Լրահոս

Դիտել ավելին