«Փաստ» օրաթերթը գրում է.
«Հայաստանը երկրորդ անգամ է հյուրընկալելու «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթը: Այս տարի «Մանկական Եվրատեսիլի» հոբել յանական՝ 20-րդ մրցույթը կկայանա դեկտեմբերի 11-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Երեկ Եվրոպական հեռարձակողների միությունը և Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը հայտնեցին, որ 16 երկիր կմասնակցի Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթին։
Տեղեկացվեց նաև, որ Հանրային հեռուստաընկերությունն ընտրել է «Պտտի՛ր հրաշքը» կարգախոսը։ Վերջին օրերին, սակայն, մենք տեղեկություններ ենք ստանում, որ Հայաստանի շուրջ ստեղծված վիճակի հետ կապված՝ Եվրոպական հեռարձակողների միությունը քննարկում է «Մանկական Եվրատեսիլ- 2022»-ը այլ երկրում անցկացնելու հնարավորությունը:
Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ 2021»-ին հաղթել էր Հայաստանը։ Մեր երկիրը ներկայացնող 14-ամյա Մալենան կատարել էր «Քամի-քամի» ստեղծագործությունը:
Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում: