Կարևոր իրադարձություններ

Վոլգոգրադի մարզում տղամարդը զինկոմիսարիատի հետ միասին այրել է իր մեքենան

26 Սեպտեմբեր, 2022 17:53
Վոլգոգրադի մարզում տղամարդը զինկոմիսարիատի հետ միասին այրել է իր մեքենան

Ուրյուպինսկում սեպտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը տեղի բնակիչն իր մեքենան մոտեցրել է զինկոմիսարիատի մուտքի մոտ և այրել այն։ Դրանից հետո նա սկսել է մոլոտովի կոկտեյլներ նետել զինկոմիսարիատի շենքի վրա։ Հրդեհ է բռնկվել: Շուտով ոստիկանները նկատել են տղամարդուն և բերման ենթարկել։

Վոլգոգրադի Dozor Telegram ալիքի փոխանցմամբ՝ հրկիզողը 35-ամյա Միխայիլ Ֆիլատովն է։ Իր էջում նա գրառում է կատարել իր արարքի մասին.

 

Լրահոս

Դիտել ավելին