Կարևոր իրադարձություններ

Մահացել է ծանրամարտի օլիմպիական չեմպիոն Ռաֆայել Չիմիշկյանը

26 Սեպտեմբեր, 2022 16:35
Մահացել է ծանրամարտի օլիմպիական չեմպիոն Ռաֆայել Չիմիշկյանը

93 տարեկան հասակում մահացել է Վրաստանից ազգությամբ հայ լեգենդար ծանրորդ, 1952 թվականի օլիմպիական չեմպիոն Ռաֆայել Չիմիշկյանը: Այս մասին հայտնում է Վրաստանի ազգային օլիմպիական կոմիտեն։

Օլիմպիական չեմպիոնի մահվան կապակցությամբ ցավակցություն է հայտնել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

«Ցավով եմ ապրում անվանի ծանրորդ Ռաֆայել Չիմիշկյանի մահը։

Նրա մարզական նվաճումները Ռաֆայել Չիմիշկյանին դարձրին վրացական սպորտի իսկական լեգենդ, համաշխարհային ծանրամարտի կարկառուն դեմքերից մեկը։

Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում պարոն Ռաֆայելի ընտանիքի անդամներին ու հարազատներին»,- ասել է վարչապետը։

Նշենք, որ Չիմիշկյանին շնորհվել է «20-րդ դարի Վրաստանի լավագույն ծանրորդ» և «Սպորտի ասպետ» կոչումները։ Նա աշխարհի 11-ակի ռեկորդակիր էր, Եվրոպայի ու աշխարհի բազմակի չեմպիոն։

 

Լրահոս

Դիտել ավելին