Կարևոր իրադարձություններ

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալ է մահացել

26 Սեպտեմբեր, 2022 14:06
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալ է մահացել

Այսօր՝  սեպտեմբերի 26-ին, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում՝ մահվան դեպք է տեղի ունեցել։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 01։00-ի սահմաններում Երևանի շտապօգնության բժիշկների խումբը կանչով մեկնել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, քանի որ ահազանգ է ստացվել  նշված հիմնարկից, որ կալանավորի ինքնազգացողությունը վատացել է։

Ժամանած բժիշկները արձանագրել են թիվ 29 խցի կալանավոր 35-ամյա Զոհրաբ Կարապետյանի մահը։

Արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ,  նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Կայքի տեղեկություններով՝ մահացածը մեղադրյալ էր սպանության հատկանիշերով հարուցված քրեական գործով:

 

Լրահոս

Դիտել ավելին