Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    396
    406

  • EUR

    407,5
    425,5

  • RUB

    5,95
    6,45

Կարևոր իրադարձություններ

ԿԳՄՍՆ-ը հրապարակել է դպրոցների աշնանային արձակուրդի ժամանակացույցը

26 Սեպտեմբեր, 2022 10:06
ԿԳՄՍՆ-ը հրապարակել է դպրոցների աշնանային արձակուրդի ժամանակացույցը

2022-2023 ուսումնական տարվա ուսումնական պարապմունքները դպրոցներում կավարտվեն 2023 թ. մայիսի 26-ին` 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում և մայիսի 27-ին` 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ ապահովելով առնվազն 30 ուսումնական շաբաթ` առաջին, 32` երկրորդ և 34՝ երրորդից տասներկուերորդ դասարանների համար։ Այս մասին նշվում է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հրամանում։

2022-2023 ուսումնական տարում աշնանային արձակուրդները կտրվեն.

1) առաջին դասարանցիներին՝ 2022 թ. հոկտեմբերի 17-ից 30-ը ներառյալ,

2) երկրորդ դասարանցիներին՝ 2022 թ. հոկտեմբերի 24-ից 30-ը ներառյալ,

3) 3-12-րդ դասարանների սովորողներին՝ 2022 թ. հոկտեմբերի 24-ից 30-ը ներառյալ։ 

 

Լրահոս

Դիտել ավելին