Կարևոր իրադարձություններ

ՀՀ-ի 8 մարզերի 18 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են

25 Սեպտեմբեր, 2022 10:00
ՀՀ-ի 8 մարզերի 18 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են

Հայաստանի Հանրապետության 8 մարզերի 18 համայնքներում այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են:

ՏԻՄ ընտրություններին մասնակցում են 14 կուսակցություն և 12 կուսակցությունների դաշինք:

Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ, Թալին, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Լոռու մարզի Գյուլագարակ, Ալավերդի, Լոռի Բերդ, Տաշիր, Կոտայքի մարզի Չարենցավան, Ակունք, Բյուրեղավան, Ջրվեժ, Շիրակի մարզի Անի, Սյունիքի մարզի Սիսիան, Քաջարան, Վայոց ձորի մարզի Արենի, Եղեգիս, Տավուշի մարզի Բերդ համայնքներում տեղի կունենան համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով ընտրություններ, Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում՝ համայնքի ղեկավարի և ավագանու անդամների մեծամասնական ընտրակարգով ընտրություններ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին