Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    407
    419

  • EUR

    391,5
    411,5

  • RUB

    5,82
    7,67

Կարևոր իրադարձություններ

«Խոսրովի անտառ»-ում հերթապահություն է սահմանվել. դեռևս երեք ծխացող օջախ կա

22 Սեպտեմբեր, 2022 23:11
«Խոսրովի անտառ»-ում հերթապահություն է սահմանվել. դեռևս երեք ծխացող օջախ կա

Ժամը 20։08-ին փրկարարների և անտառտնտեսության 5 աշխատակցի կողմից սահմանվել է հերթապահություն։ Առկա է երեք ծխացող օջախ։  Ինչպես արդեն տեղեկացրել էինք, սեպտեմբերի 21-ին, ժամը 19:20-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գառնի գյուղից Խոսրովի արգելոց տանող ճանապարհին։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների հինգ օպերատիվ խումբ, հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատներից վեց խումբ։

Հրդեհը մեկուսացվել է սեպտեմբերի 22-ին, ժամը 07։31-ին։

Ըստ նախնական տվյալների՝ համայնքային տարածքում այրվում են մոտ 40 հա խոտածածկույթ և թփեր, իսկ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Եղնիկի դուրան» կոչվող հատվածում՝ մոտ 1․5 հա խոտածածկույթ և 25 ծառ։

Դեպքի վայրում է գտնվել ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ փ/ծ գնդապետ Հ. Եմիշյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին