Կարևոր իրադարձություններ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն այցելել է Վայոց ձորի սահմանամերձ շրջան (լուսանկարներ)

22 Սեպտեմբեր, 2022 20:20
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն այցելել է Վայոց ձորի սահմանամերձ շրջան (լուսանկարներ)

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Հայաստանում ՀԱՊԿ առաքելության աշխատանքի շրջանակում սեպտեմբերի 22-ին այցելել է Վայոց ձորի մարզի սահմանամերձ շրջան: Զասը հանդիպել է շփման գծում տեղակայված՝ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի ստորաբաժանումների հրամանատարների, տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ: 

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն այցելել է նաև գնդակոծության ենթարկված վայրեր, զրուցել մարտական գործողություններին մասնակցած զինծառայողների հետ:

 

Լրահոս

Դիտել ավելին