Կարևոր իրադարձություններ

Վահան Քերոբյանն ու Կարոլին Գեգինատին քննարկել են լոգիստիկ ենթակառուցվածքների բարելավմանն առնչվող հարցեր

22 Սեպտեմբեր, 2022 19:24
Վահան Քերոբյանն ու Կարոլին Գեգինատին քննարկել են լոգիստիկ ենթակառուցվածքների բարելավմանն առնչվող հարցեր

Նախարար Վահան Քերոբյանը սեպտեմբերի 22-ին ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատի գլխավորած պատվիրակությանը՝ համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Արմեն Արզումանյանը։

Հանդիպմանը քննարկվել են Կանաչ տնտեսության պլանավորման գործընթացին, մրցունակ և կլիմակայուն գյուղատնտեսության կարողությունների ու գյուղատնտեսական արժեշղթաների զարգացմանը, լոգիստիկ ենթակառուցվածքների բարելավմանն ու արտահանումների արդյունավետ կազմակերպմանն առնչվող հարցեր։

Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ մտքեր են փոխանակվել նաև պետություն-մասնավոր գործընկերության միջոցով ոլորտում ավելի բարձր արդյունավետության ապահովմանը։

 

Լրահոս

Դիտել ավելին