Կարևոր իրադարձություններ

«Սուրմալու»-ի վնասված շինությունը մասնակի փլուզվել է (տեսանյութ)

21 Սեպտեմբեր, 2022 18:08
«Սուրմալու»-ի վնասված շինությունը մասնակի փլուզվել է (տեսանյութ)

Սեպտեմբերի 21-ին, ժամը 17:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի վնասված շինությունը մասնակի փլուզվել է։

Ինչպես հայտնում են ԱԻՆ-ից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Ֆեյսբուքյան օգտատեր Սամսոն Գրիգորյանն էլ տեսանյութ է հրապարկել՝ գրելով.

«Քամին սուրմալույի հիշատակ պահած պատը փլեց, մոտակայքում մարդիկ են եղել»:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին