Կարևոր իրադարձություններ

Մեր անմահացած եղբայրների և քույրերի արյանն արժանի լինելու համար պետք է ջանք ու եռանդ չխնայենք. ԱԻ նախարար

21 Սեպտեմբեր, 2022 11:21
Մեր անմահացած եղբայրների և քույրերի արյանն արժանի լինելու համար պետք է ջանք ու եռանդ չխնայենք. ԱԻ նախարար

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության 31-րդ տարեդարձի առիթով, որում ասվում է.

«Սիրելի՛ քաղաքացիներ,

Անկախության 31 տարիների ընթացքում մեր ժողովուրդն ապացուցեց, որ ազատ և ինքնիշխան պետություն կառուցելու համար պատրաստ է ամենաթանկը նվիրել Հայաստանի Հանրապետությանը։
 
Այս տարիների ընթացքում մեր եղբայրների և քույրերի զրկանքների և կյանքերի գնով կարողացել ենք ամուր կանգնել մեր հողի վրա և ցույց տալ աշխարհին, որ բարգավաճող, ամուր և խաղաղ պետություն ունենալը մեր կարևոր նպատակն է։
 
Հայաստանի Հանրապետությունն այսօր նոր մարտահրավերների առաջ է կանգնած, ուստի մեր բոլորի և յուրաքանչյուրիս մեծագույն նպատակը պետք է դառնա հայրենիքի անվտանգ ապագան կերտելը՝ ինքներս մեզ վերադաստիարակելով, մեր արժեքներն ու նպատակները վերանայելով։
 
Մեր անմահացած եղբայրների և քույրերի արյանն արժանի լինելու համար պետք է ջանք ու եռանդ չխնայենք՝ Հայաստանի Հանրապետության անկախությունը մեր, մեր երեխաների և եկող սերունդների համար պահպանելու։
 
Մաղթում եմ, որ հաջորդ տարիներին Անկախության տոնը նշանավորվի բազում ձեռքբերումներով, մեծ նվաճումներով և ամուր, անխախտ սահմաններով»։
 

Լրահոս

Դիտել ավելին