Կարևոր իրադարձություններ

Հայ սամբիստները Եվրոպայում երկրորդն են

19 Սեպտեմբեր, 2022 15:02
Հայ սամբիստները Եվրոպայում երկրորդն են

Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից, ավարտվել է Սամբոյի Եվրոպայի առաջնությունը, որն անցկացվեց Սերբիայի Նովի Սադ քաղաքում՝ մասնակցությամբ Հին աշխարհամասի 24 պետության:

Հատկանշական է, որ առաջին անգամ էր Եվրոպայի առաջնությունը կազմակերպվում նման՝ միացյալ ձևաչափով՝ պատանիներ, երիտասարդներ, մեծեր:

Ուրախալի է, որ Հայաստանի հավաքականները ներկայացնող 28 մարզիկ-մարզուհիները հանդես եկան լավ, ընդհանուր առմամբ նվաճելով 16 մեդալ, որից չորսը՝ ոսկե, չորսը՝ արծաթե, ութը՝ բրոնզե: Այս ցուցանիշով՝ ընհանուր թիմային հաշվարկով, Հայաստանը գրավեց երկրորդ տեղը: Առաջինը՝ ռուսներն էին, ովքեր հանդես էին գալիս FIAS-1 անվան տակ: (Նման որոշում էր կայացրել Սամբոյի միաջազգային ֆեդերացիան):

Ստորև ներկայացնում ենք մեր մեդալակիրներին.

1. Արսեն Խանջյան- Ոսկի-Տղամարդկանց 98 կգ քաշային կարգ

2. Աշիկ Անդրեյան- Ոսկի-երիտասարդների 58 կգ քաշային կարգ

3. Գոռ Հարությունյան- Ոսկի-երիտասարդների 88 կգ քաշային կարգ

4. Էրիկ Սաղաթելյան-Ոսկի-պատանիների +98 կգ քաշային կարգ

5. Վարսիկ Գրիգորյան-Արծաթ-Կանանց 54 կգ քաշային կարգ

6. Համլետ Սուքիասյան-Արծաթ-Մարտական սամբոյի 58 կգ քաշային կարգ

7. Ռոբերտ Սիմոնյան-Արծաթ-պատանիների 53 կգ քաշային կարգ

8. Աղվան Պետրոսյան-Արծաթ-պատանիների 98 կգ քաշային կարգ

9. Տիգրան Կիրակոսյան- Բրոնզ-Տղամարդկանց 50 կգ քաշային կարգ

10. Մաքսիմ Մանուկյան- Բրոնզ-Տղամարդկանց 64 կգ քաշային կարգ

11. Վահրամ Գրիգորյան-Բրոնզ- Մարտական սամբոյի 64 կգ քաշային կարգ

12. Նարեկ Ամիրյան-Բրոնզ-երիտասարդների 71 կգ քաշային կարգ

13. Գրիգոր Բեկնազարյան- Բրոնզ-երիտասարդների 98 կգ քաշային կարգ

14. Նորիկ Խուրշուդյան- Բրոնզ-երիտասարդների +98 կգ քաշային կարգ

15. Արփինե Մնացականյան- Բրոնզ-երիտասարդների 50 կգ քաշային կարգ

16. Աննա Այվազյան-Բրոնզ- պատանիների 47 կգ քաշային կարգ

 

 

Լրահոս

Դիտել ավելին