Կարևոր իրադարձություններ

Այս կանայք ոգու արիության ու հայրենանվիրումի վառ օրինակներ են. ՊՆ

18 Սեպտեմբեր, 2022 22:42
Այս կանայք ոգու արիության ու հայրենանվիրումի վառ օրինակներ են. ՊՆ

Պաշտպանության նախարարությունը ներկայացրել է Ադրբեջանի` Հայաստանի դեմ ագրեսիայի ընթացքում խիզախություն դրսևորած կին զինծառայողներին ու աշխարհազորայիններին.

«2022թ. սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության դեմ սանձազերծված լայնածավալ ագրեսիայի ընթացքում անկոտրում կամքի, ոգու արիության ու հայրենանվիրումի վառ օրինակներ են դրսևորել նաև կին զինծառայողներն ու աշխարհազորայինները` Սուսաննա Մարգարի Գրիգորյանը, Անուշ Աշոտի Ապետյանը, Ալիսա Սուրենի Մելքոնյանը, Իրինա Կառլենի Գասպարյանը և այլք: 

Նրանք, մինչև վերջ կատարելով Հայրենիքի` իրենց վստահված սահմանի պաշտպանության սուրբ առաքելությունը, ցուցաբերել են բացառիկ խիզախություն, աննահանջ պաշտպանվելու վճռականություն, դիմագրավել են քանակապես գերազանցող թշնամու շարունակական հարձակումներին` նրան պատճառելով կենդանի ուժի մեծաթիվ կորուստներ և շարունակելով մեր փառահեղ կին մարտիկների դարավոր ավանդույթը»:

 

Լրահոս

Դիտել ավելին