Կարևոր իրադարձություններ

Բաց վերքերն ամոքելու համար աշխարհը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. Փելոսի

18 Սեպտեմբեր, 2022 17:15
Բաց վերքերն ամոքելու համար աշխարհը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. Փելոսի

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում ունեցած ելույթում ընդգծել է Հայոց ցեղասպանությունը աշխարհի կողմից ճանաչելու անհրաժեշտությունը: 

«Բաց վերքերն ամոքելու համար աշխարհը պետք է ճանաչի այն ոճրագործությունը, որը ոչ այլ ինչ էր, քան ցեղասպանություն: Ցեղասպանության ուղղությամբ մեր ջանքերը պետք է շարունակվեն, որպեսզի նման ոճրագործություններ երբևէ չլինեն: Մենք երբեք չենք կարող այն մոռանալ»,-ասել  է Փելոսին:

Նա հիշեցրել է, որ կոնգրեսական Ադամ Շիֆը 2019-ին ներկայացրել է բանաձև, որը ոչ միայն դատապարտում էր Հայոց ցեղասպանությունը, այլ նաև պատմությունը ջնջելու ջանքերի դեմ էր: 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին