Կարևոր իրադարձություններ

Երևանում հատուկ նշանակություն են տալիս ՀԱՊԿ առաքելությանը. ՌԴ դեսպան

16 Սեպտեմբեր, 2022 19:47
Երևանում հատուկ նշանակություն են տալիս ՀԱՊԿ առաքելությանը. ՌԴ դեսպան

ՀԱՊԿ առաքելության առաջատար խումբը կազմակերպության միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովի գլխավորությամբ շարունակում է աշխատանքը ՀՀ-ում։ Այս մասին հայտնում է  ՀԱՊԿ տելեգրամյան ալիքը։

ՀԱՊԿ ԱԽ ղեկավար, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը հանդիպել է Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ռոման Գոլուբիցկու հետ։ Տեղի է ունեցել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի և դրա կարգավորմանն ուղղված միջոցառումների հանգամանալից քննարկում։

 

Նույն օրը նա հանդիպել է նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանի՝ Սերգեյ Կոպիրկինի հետ։ 

ՌԴ դեսպանը մասնավորապես նշել է․

«Երևանում հատուկ նշանակություն են տալիս ՀԱՊԿ առաքելությանը եւ հույս ունեն, որ ՀԱՊԿ-ն կարեւոր դեր կխաղա իրադրության կայունացման եւ իրավիճակի սրումը կանխելուն ուղղված քայլեր ձեռնարկելու գործում»:

 

Լրահոս

Դիտել ավելին