Կարևոր իրադարձություններ

Վիրավորում ստացած քաղաքացիական 7 անձանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ

16 Սեպտեմբեր, 2022 13:17
Վիրավորում ստացած քաղաքացիական 7 անձանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական հրետակոծության հետևանքով վիրավորում ստացած 7 քաղաքացիական անձանցից 4-ը ժամը 12:00 դրությամբ շարունակում է ստացիոնար բուժումը տարբեր բժշկական կենտրոններում:

Նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, երկուսինը՝ ծանր, մեկինը՝ միջին ծանրության:

Վիրավորներից 3-ը ամբուլատոր բուժօգնություն են ստացել:

Նրանցից մեկն այժմ կրկին հետազոտվում է:

 

Լրահոս

Դիտել ավելին