Կարևոր իրադարձություններ

Կամավորներին զինել էին. «Հրապարակ»

16 Սեպտեմբեր, 2022 08:30
Կամավորներին զինել էին. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Սյունիքի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ ադրբեջանական զինուժի հարձակման հենց առաջին օրը կապանցիները, գորիսեցիները եւ հարակից համայնքների բնակիչները տասնյակներով ներկայացել են համայնքապետարաններ եւ տեղական իշխանություններին պարտադրել, որ համայնքապետարաններին կցված զենքով իրենց զինեն, ձեւավորեն կամավորական ջոկատներ, որ մեկնեն սահման` իրենց բնակավայրերը պաշտպանելու։

Արդեն տեղեկացրել ենք, որ կամավորական ջոկատներ են կազմել նաեւ Գորիսի եւ Քաջարանի համայնքապետերը: Եվ եթե որոշ հատվածներում ջոկատները կազմվել ու մեկնել են սահման, ապա մի շարք տարածքներում էլ, օրինակ, Ջերմուկում, կամավորներին թույլ չեն տվել մոտենալ սահմանին»:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին