Կարևոր իրադարձություններ

Հայ-ադրբեջանական կարգավորումը անբաժան է ԼՂ հակամարտության կարգավորումից. Չինաստանի ներկայացուցիչ

15 Սեպտեմբեր, 2022 22:30
Հայ-ադրբեջանական կարգավորումը անբաժան է ԼՂ հակամարտության կարգավորումից. Չինաստանի ներկայացուցիչ

Չինաստանը անհանգստացած է Հայաստանի և Ադրբեջանի սահմանային գոտում զինված հակամարտության վերջին սրացմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստում հայտարարեց ՄԱԿ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մշտական ներկայացուցչի տեղակալ Գենգ Շուանգը՝ նշելով, որ Չինաստանը կոչ է անում կողմերին խնդիրները լուծել քաղաքական երկխոսության միջոցով:

 
 

Չինաստանի ներկայացուցիչը իր խոսքում նաև շեշտել է, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը անբաժան է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումից:

 

Լրահոս

Դիտել ավելին