Կարևոր իրադարձություններ

ԿԽՄԿ տարածաշրջանային ղեկավարը ԼՂՀ-ում քննարկել է անհայտ կորածների ճակատագրերի բացահայտման հարցը

19 Հոկտեմբեր, 2015 23:36
ԿԽՄԿ տարածաշրջանային ղեկավարը ԼՂՀ-ում քննարկել է անհայտ կորածների ճակատագրերի բացահայտման հարցը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հոկտեմբերի 19-ին ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ղեկավար Պատրիկ Վիալին։ Ինչպես տեղեկացրին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից, հանդիպմանը քննարկվել են ԼՂՀ-ում ԿԽՄԿ կողմ ից իրականացվող ծրագրերին առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես, անհայտ կորածների ճակատագրերի բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքները։

Կարեն Միրզոյանն անդրադարձել է նաև ադրբեջանական գերության մեջ գտնվող ԼՂՀ քաղաքացիների ճակատագրին` ընդգծելով նրանց նկատմամբ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի շարունակական խախտումների անթույլատրելիությունը։

Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելության ղեկավար Դրագոսլավ Բլաժևիչը։

 

Լրահոս

Դիտել ավելին