Կարևոր իրադարձություններ

Ռազմական վերահսկողական ծառայությունը ստուգումներ է անցկացնում

12 Սեպտեմբեր, 2022 20:20
Ռազմական վերահսկողական ծառայությունը ստուգումներ է անցկացնում

N զորամիավորումում ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության աշխատանքային խումբն անցկացնում է ստուգումներ։ Այս մասին տեղեկանում ենք ՊՆ հաղորդագրությունից:

Խմբի սպաները, գեներալ-մայոր Կարեն Շաքարյանի ղեկավարությամբ, եղել են կառավարման կետերում, ստուգել զորամիավորման և զորամասերի ապահովման և սպասարկող ստորաբաժանումների պատրաստականությունը, անձնակազմի մարտական պատրաստությունն ու համալրվածությունը, մարտական խնդիրների, ղեկավար փաստաթղթերի և մասնագիտական առարկաների իմացությունը։

 

Լրահոս

Դիտել ավելին